Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաքու կգնան միայն մի դեպքում

Սպորտ
78d7e7918ff67560adc80d3b9b9c1796

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը միայն մի դեպքում կմասնակցի 2016 թ Բաքվում կայանալիք համաշխարհային օլիմպիադային:

«Մենք կհամաձայնենք մասնակցել այդ մրցաշարին միայն այն ժամանակ, եթե երկու երկրների միջեւ տարաձայնություններ չեն լինի եւ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ հարաբերություններ կհաստատեն» - այսօր շախմատի տանը մամուլի ասուլիսին հայտարարեց մեր հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը:

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը «Ա1+»-ի մարզական թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք չեն վախենում Բաքու գնալուց, պարզապես լավ հանդես գալու համար անվտանգության ապահովումը բավարար չէ:

«Շախմատիստը պետք է իրեն բոլոր առումներով ազատ զգա մրցաշարի ժամանակ, որպեսզի կարողանա կենտրոնանալ: Օրինակ, Թուրքիայի հետ էլ Հայաստանը խնդիրներ ունի, բայց այդ երկրում մենք մեզ ազատ ենք զգում, հանգիստ քայլում ենք փողոցներում: Շախմատիստը եթե լավ չհանգստանա, ապա չի կարող խաղալ: Եթե մենք գնալու ենք օլիմպիադա միայն ներկա ստանալու համար, ապա դա սխալ եմ համարում»:

Հիշեցնենք, որ շախմատի 2016 թ համաշխարհային օլիմպիադան անցկացվելու է Բաքվում: Այստեղ է տեղի ունենալու նաեւ շախմատի 2015 թ աշխարհի գավաթի խաղարկությունը: