Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բուլղարիա - Հայաստան` 1:0

Սպորտ
b2db82612ab7439c33c7bf038b0d24fe

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ խաղում մրցակցի հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց Բուլղարիայի ազգային թիմին:

Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում, սակայն ավելի հաջողակ գտնվեցին բուլղարացի ֆուտբոլիստները, որոնք վերջին րոպին կարողացան արդյունավետ գրոհ կազմակերպել եւ գրավել դարպասը:

Ընդմիջումից հետո կողմերը սկսեցին ավելի կոշտ եւ կոպիտ խաղալ, որի արդյունքում հանդիպման գլխավոր մրցավարը դաշտից հեռացրեց Հայաստանի երկու եւ Բուլղարիայի մեկ ֆուտբոլիստ, իսկ 6 խաղացողի դեղին քարտ ցույց տվեց: Հայաստանի հավաքականը մնալով 9 հոգով, չկարողացավ բեկում մտցնել խաղի մեջ եւ առաջին պարտությունը կրեց ընտրական մրցաշարում:

Հաջորդ խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 12-ին, Երեւանում, Իտալիայի ընտրանու հետ: