Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Մինասյանը հրապարակեց նախնական կազմը

Սպորտ
a7a7d673a3640a1e89ad1c3cc71486f6

Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը՝ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ, հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք կպատրաստվեն 2014 թ աշխարհի գավաթի ընտրական փուլի սեպտեմբերի 7-ին եւ 11-ին կայանալիք խաղերին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Դարպասապահներ
Ռոման Բերեզովսկի` «Դինամո», Մոսկվա, Ռուսաստան
Գեւորգ Կասպարով` «Միկա»
Արթուր Հարությունյան` «Շիրակ»

Պաշտպաններ
Սարգիս Հովսեփյան` «Փյունիկ»
Ռոբերտ Արզումանյան` «ԲՄԱ-Էներգիա», Ռուսաստան
Արտակ Եդիգարյան` «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Լևոն Հայրապետյան` «Լեխիա Գդանսկ», Լեհաստան
Հրայր Մկոյան` «Շիրակ»
Վալերի Ալեքսանյան` «Սանաթ Նաֆթ», Իրան
Ալեքս Էնրիկե դա Սիլվա` «Միկա»

Կիսապաշտպաններ
Արթուր Եդիգարյան` «Գովերլա», Ուկրաինա
Կառլեն Մկրտչյան` «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Հենրիխ Մխիթարյան` «Շախտյոր», Ուկրաինա
Գեւորգ Ղազարյան` «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Արաս Օզբիլիս` «Կուբան», Ռուսաստան
Դավիթ Մանոյան` «Կուբան», Ռուսաստան
Զավեն Բադոյան` ԲԱՏԵ, Բելառուս
Արթուր Յուսպաշյան` «Փյունիկ»
Կամո Հովհաննիսյան` «Փյունիկ»

Հարձակվողներ
Մարկոս Պիզելի` «Կուբան», Ռուսաստան
Արթուր Սարկիսով` «Վոլգա», Ռուսաստան
Յուրա Մովսիսյան` «Կրասնոդար», Ռուսաստան

Միակ նորեկը «Միկայի» բրազիլացի պաշտպան Ալեքսն է, որը վաղուց է հանդես գալիս Հայաստանի առարնությունում, ուստի իրավունք ունի խաղալ նաեւ մեր երկրի ազգային թիմում:

Սեպտեմբերի 3-ից Հայաստանի հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում:

Հիշեցնենք, որ մեր ընտրանին առաջին խաղը կանցկացնի Մալթայում, իսկ երկրորդը` Բուլղարիայում: