Այսօր Հայաստանը կստուգի Ֆիլիպիններին
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը օլիմպիադայի 4-րդ տուրում կմրցի Ֆիլիպինների թիմի հետ, որը առաջին երեք խաղերում հաղթել է Լիբիայի, Մոլդովայի եւ Ղազախստանի ընտրանիներին:
Մեր հավաքականն այս անգամ նույնպես հանդես կգա փոփոխված կազմով. նախորդ խաղին մասնակցած Լեւոն Արոնյանին, Սերգեյ Մովսեսյանին եւ Գաբրիել Սարգսյանին միացել է Վլադիմիր Հակոբյանը, իսկ ահա Տիգրան Լ. Պետրոսյանը կհանգստանա:
Այս մրցավեճում ֆավորիտը Հայաստանի հավաքականն է, սակայն մեր թիմին լուրջ պայքար է սպասում, քանի որ ֆիլիպինցի շախմատիստները բավական վերելքով են հանդես գալիս Ստամբուլում եւ առայժմ պարտություն չեն կրել:
Հայաստանի կանանց հավաքականին այս տուրում սպասում սկզբունքային մրցակից՝ հանձինս Ադրբեջանի ընտրանու, որը տարել է երկու հաղթանակ եւ կրել մեկ պարտություն: Մեր թիմը այսօր հանդես կգա անփոփոխ կազմով. Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա: