Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը հաղթեց Իսպանիային

Սպորտ
29c9b0d969e724c970bd51944ae42d90

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը շարունակում է հաջող ելույթները Ստամբուլում տեղի ունեցող օլիմպիադայում:

Մեր շախմատիստները 3-րդ տուրում անչափ լարված պայքարում պարտության մատնեցին Իսպանիայի ընտրանուն: Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց իր մրցակցին, իսկ Սերգեյ Մովսեսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղացին եւ ապահովեցին 2,5:1,5 հաշիվ:

Այդպիսով, մեր թիմը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ եւ շարունակում է ընթանալ առաջատարների խմբում:

Հայաստանի կանանց հավաքականը առաջին պարտությունը կրեց օլիմպիադայում` 3-րդ տուրում զիջելով Հնդկաստանի ուժեղ ընտրանուն` 1,5:2,5: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Կուրսովան ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները, իսկ ահա Լիլիթ Գալոյանը կրկին անհաջողության մատնվեց: