Ծառուկյանի սանիկի թիմին հեռացրին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի որոշմամբ դադարեցվել է «Քինգ դելյուքս» թիմի մասնակցությունը 1-ին խմբի առաջնությունում: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքէջը:
Այսօր կայացած ՀՖՖ կարգապահական կոմիտեի նիստի ժամանակ կայացվել են մի քանի որոշումներ, մասնավորապես.
27/08/12 թ «Քինգ դելյուքս» - «Իմպուլս-2» խաղի նախախաղային խորհրդակցությանը «Կինգ դելյուքս» թիմի ներկայացուցչի չմասնակցելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 18-րդ կետի համաձայն «Կինգ դելյուքս» ֆուտբոլային ակումբին տուգանել 10000 դրամ:
2.1. «Քինգ դելյուքս» թիմի մասնակցությունը Առաջին խմբի առաջնությանը դադարեցնելու (համաձայն իրենց դիմումի) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնագրքի 15-րդ հոդվածի 38-րդ կետի համաձայն` «Կինգ դելյուքս» թիմին հանել առաջնությունից, «Քինգ դելյուքս» ակումբին տուգանել 50000 դրամ:
2.2. Մրցումների անցկացման Կանոնակարգի 19-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն «Կինգ դելյուքս» թիմին առաջնությունում մնացած բոլոր խաղերում գրանցել տեխնիկական պարտություն 0:3 հաշվով:
Հավելենք, որ «Քինգ դելյուքս» թիմը ստեղծվել էր այս տարի, գործարար Արթուր Հարությունյանի կողմից:
Նրան են պատկանում նաեւ Աբովյան եւ Չարենցավան քաղաքների երթուղիները սպասարկող ավտոբուսները, որոնց վարորդները «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի անվճար ավտոբուսների գործունեության դեմ:
Արթուր Հարությունյանը Գագիկ Ծառուկյանի սանիկն է։