Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր` Հայաստան - Իսպանիա

Սպորտ
176ee9adf80e6538b9c003f9e9c6ec72

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականին լուրջ մրցակից է սպասում օլիմպիադայի երրորդ տուրում` հանձինս Իսպանիայի ընտրանու:

Վարջինիս, իհարկե, չի կարելի համեմատել երկրի ֆուտբոլային հավաքականի հետ, որը աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոնն է, սակայն իր կազմով շատ քիչ է զիջում առաջատարներին: Իսպանացիները առաջին տուրում հաղթել են Լիբանանին` 3,5:0,5, իսկ երկրորդում առավելության են հասել Բելառուսի նկատմամբ` 2,5:1,5:

Հայաստանի հավաքականը այսօր հանդես կգա Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսեսյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Լ. Պետրոսյան կազմով: Այս անգամ կհանգստանա Վլադիմիր Հակոբյանը, որն առաջին երկու տուրերում տարել է նույնքան հաղթանակ:

Իսպանիայի հավաքականը գլխավորում է Ֆրանցիսկո Վալյեխոն: Նրան հաջորդում են Իվան Սալգադոն, Միգել Իլյեսկան եւ Օլեգ Կորնեեւը, որոնք իրենց վարկանիշով շատ քիչ են զիջում մեր շախմատիստներին:

Հայաստանի կանանց հավաքականը այսօր կմրցի Հնդկաստանի ուժեղ ընտրանու հետ: Մեր թիմը հանդես կգա իր հիմնական կազմով` Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա: