Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարձակում Ստամբուլում

Սպորտ
1616d132112f636262a09bdd0c99ca9d

Թուրքական «Ֆեներբախչե» թիմի երկրպագուները չեմպիոնների լիգայի պատասխան խաղից առաջ փորձել են ծեծի ենթարկել Մոսկվայի «Սպարտակի» երկրպագուներին:

Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, թուրք ֆուտբոլասերները խաղից առաջ նախ ճայթրույքներ են նետել ռուս երկրպագուներին տեղափոխող 6 ավտոբուսների վրա, իսկ երբ նրանք մոտեցել են մարզադաշտի մուտքին, արդեն հայտնվել են քարերի եւ շշերի տեղատարափ «անձրեւի» տակ: Ըստ նախնական տվյալների լուրջ վնասվածքներ ստացողներ չկան:

Ի դեպ, Ստամբուլի ոստիկանությունը լուրջ ընդհարումներից խուսափելու համար, երկու ավտոբուսներին թույլ չեն տվել մոտենալ մարզադաշտին: Դրանցում գտնվող ռուս երկրպագուները անմիջապես տեղափոխվել են օդանավակայան:

Տեղի ԶԼՄ-ները իրենց ֆուտբոլասերների նման ագրեսիվ պահվածքը բացատրել են այն բանով, որ մեկ շաբաթ առաջ, Մոսկվայում կայացած խաղի ժամանակ, «Սպարտակի» երկրպագուները ցուցադրաբար այրել էին թուրքական հանրապետոթյան հիմնադիր Աթաթյուրքի նկարը:

Հավելենք, որ «Ֆեներբախչե» - «Սպարտակ» հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի` 1:1, եւ երկու խաղերի արդյունքներով (3:2) չեմպիոնների լիգայի խմբային փուլ մտավ ռուսական ակումբը: