Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մալթան հրապարակեց կազմը

Սպորտ
60d8f5e005fa199ec55adc3eaf83bf02

Ֆուտբոլի Մալթայի ընտրանու գլխավոր մարզիչ Պիետրո Ջեդինը սեպտեմբերի 7-ին Հայաստանի հավաքականի հետ խաղին նախապատրաստվելու համար թիմ է հրավիրել 30 ֆուտբոլիստ` 4 դարպասապահ, 10 պաշտպան, 8 կիսապաշտպան եւ 8 հարձակվող:


Նրանք հիմնականում ներկայացնում են Մալթայի ակումբները, միայն երեքն են հանդես գալիս արտասահմանում:


Դարպասապահներ` Հենրի Բոնելո («Սլիեմա»), Ռուբեն Գաուչի («Բիրկիրկարա»), Ջաստին Հաբեր («Մոստա»), Էնդրյու Հոգ («Էնոսիս», Հունաստան)

 

Պաշտպաններ` Անդրեյ Աջյուս («Լատինա»), Յան Ացոպարդի, Ստիվ Բորգ, Ջոնաթան Կարուանա («Վալետա»), Ռայան Կամիլերի, էդվարդ Էրերա («Հիբերնիան»), Ալեքս Կինի, Լուկ Դիմեչ («Մոստա»), Ալեքս Մուսկատ («Սլիեմա»), Դունկան Պիսանի («Ֆլորիանա»)

 

Կիսապաշտպաններ` Էդմոնդ Աջյուս, Շաուն Բաջադա, Ռոդերիկ Բրիֆա, Դայսոն Ֆալզոն, Ռայան Ֆենեչ («Վալետա»), Պաուլ Ֆենեչ, Գարետ Սկիբերաս («Բիրկիրկարա»), Ջոն Մինտոֆ («Սլիեմա»)

 

Հարձակվողներ` Էտյեն Բարբարա («Վանկուվեր», Կանադա), Դանիել Բոգդանովիչ («Մոստա»), Էնդրյու Կոհեն («Հիբերնիան»), Կլիվոն Ֆրենդո («Պիետա»), Ջուլիան Գալեա («Մելիտա»), Մայքլ Միֆսուդ («Վալետա»), Ժան-Պիեր Միֆսուդ («Բիրկիրկարա»), Անդրե Շեմբրի («Օմոնիա», Կիպրոս)