Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը հաստատեց բարձր կարգը

Սպորտ
e5377cb0af0ae775fd4f270e15f77325

Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան Ստամբուլում ընթացող օլիմպիադայում:

Տղամարդկանց մեր ընտրանին 2-րդ տուրում պարզապես ջախջախեց Բանգլադեշի ընտրանուն` 4:0: Այս անգամ հաղթանակի սկիզբը դրեց Հայաստանի ընտրանու առաջատար Լեւոն Արոնյանը, որը հաստատեց իր բարձր կարգը եւ շատ արագ, 35-րդ քայլին, մատային դիրք ստացավ: Թիմի ընդհանուր հաշվարկի համար միավորներ վաստակեցին նաեւ Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Գաբրիել Սարգսյանը:

Հայաստանի կանանց հավաքականը նույնպես երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ` 3:1 հաշվով առավելության հասնելով Շվեյցարիայի ընտրանու նկատմամբ: Մեր թիմից միավորներ վաստակեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Կուրսովան, իսկ ահա Աննա Հայրապետյանը երկարատեւ պայքարում զիջեց իր մրցակցին: