Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մալթա – Հայաստան խաղում անշլագ չի լինի

Սպորտ
1874d137f99afafbaa25ee5d579254f5

Ֆուտբոլի աշխարհի 2014 թ առաջնության Մալթա - Հայաստան ընտրական խաղի ամենաթանկ տոմսը արժե 20 եվրո: Այդ մասին տեղեկացնում է Մալթայի ֆուտբոլի ֆեդերացիան, որն այսօրվանից սկսել է այդ խաղի տոմսերի վաճառքը:

Մյուս երկու տեսակի տոմսերը արժեն համապատասխանաբար 10 եւ 7 եվրո: Երեխաների համար սահմանվել է 50 տոկոսանոց զեղչ, սակայն դա չի վերաբերում Արեւմտյան տրիբունայի թանկարժեք տեղերին:

Մալթայի ՖՖ ֆեդերացիան նաեւ տեղեկացնում է, որ խաղի ժամանակ չի գործի մարզադաշտի Հյուսիսային տրիբունան, որը ներկայումս ընդլայնվում է:

Նշենք, որ ֆուտբոլի աշխարհի 2014 թ առաջնության Մալթա - Հայաստան ընտրական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին, Լա Վալետայի «Տա Կալի» մարզադաշտում, տեղի ժամանակով ժամը 20:00-ին: