Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթեցին նույն 3:1 հաշվով

Սպորտ
c1620ec8e2b4f3e027a47686a45c8ef3

Շախմատի Հայաստանի հավաքականները հաղթանակով սկսեցին ելույթները Ստամբուլում մեկնարկած օլիմպիադայում:

Մեր տղամարդկանց ընտրանին 1-ին տուրում 3:1 հաշվով առավելության հասավ Բոլիվիայի թիմի նկատմամբ: Հաղթանակի սկիզբը դրեց Հայաստանի ընտրանու պահեստային խաղացող Տիգրան Լ. Պետրոսյանը, իսկ շարունակեցին Գաբրիել Սարգսյանն ու Վլադիմիր Հակոբյանը: Իսկ ահա Սերգեյ Մովսեսյանը, որն այս խաղում ստանձնել էր առաջատարի դերը, քանի որ գլխավոր մարզիչը հանգիստ էր տվել Լեւոն Արոնյանին, պարտվեց իր մրցակցին:


Հայաստանի կանանց հավաքականը անդրանիկ խաղում նույն 3:1 հաշվով պարտության մատնեց Հորդանանի ընտրանուն: Մեր թիմին միավորներ բերեցին Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան եւ Աննա Հայրապետյանը, իսկ ահա Լիլիթ Գալոյանը պարտություն կրեց: