Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը բաց կթողի 1-ին տուրը

Սպորտ
477c2b19b37db11f3820e719f9b06922

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը բաց կթողի այսօր Ստամբուլում մեկնարկող օլիմպիադայի առաջին տուրը:

Մեր ընտրանին ուժերը կչափի Բոլիվիայի թիմի հետ, որի կազմում միայն մեկ գրոսմայստեր կա: Առաջին խաղատախտակին Լեւոն Արոնյանի տեղը հանդես կգա Սերգեյ Մովսեսյանը:

Առաջին տուրում իրենց առաջատարներին հանգիստ են տվել նաեւ Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի եւ Հունգարիայի հավաքականները:
Հայաստանի կանանց հավաքականը անդրանիկ խաղում կմրցի Հորդանանի ընտրանու հետ: Մեր թիմը կգլխավորի Լիլիթ Մկրտչյանը, իսկ ահա առաջատար Էլինա Դանիելյանը կհանգստանա:

Նշենք, որ մեր երկու թիմերն էլ հանդես կգան սեւ խաղաքարերով: Առաջին տուրի հանդիպումները կսկսեն Երեւանի ժամանակով ժամը 16:00-ին: