Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կմրցեն Եվրոպայի չեմպիոնի կոչման համար

Սպորտ
957e8e9c8e2de819843d1c3040a66546

Երկաթախաղի Հայաստանի պատանեկան ընտրանին մեկնել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ, որտեղ օգոստոսի 27-ից մինչեւ սեպտեմբերի 2-ը տեղի կունենա ծանրամարտի Եվրոպայի պատանեկան (մինչեւ 17 տարեկաններ) առաջնությունը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Կիզողյանն այդ մրցուներին մասնակցելու համար ընդգրկել է 7 ծանրորդ եւ 2 ծանրորդուհի: Նրանք են 56 կգ քաշային Գեւորգ Սարիբեկյանը, Ժորժ Եղիկյանը (62 կգ), Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), Վարդան Միլիտոսյանը (69 կգ), Ռոբիկ Կարապետյանը (85 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (94 կգ), Միշա Վարդանյանը (գերծանր քաշ), աղջիկներից` Իզաբելլա Յայլյանը (53 կգ), Արեւիկ Պապիկյանը (69 կգ):

Մեր պատվիրակներից առաջինը հանդես կգա Գեւորգ Սարիբեկյանը, որը օգոստոսի 28-ին ուժերը կչափի 8 այլ երկրների իր հասակակիցների հետ: Նույն օրը մրցասպարեզ կմտնի նաեւ Իզաբելլա Յայլյանը, որը ըստ նախնական տվյալների այդ քաշային կարգի ընդգծված ֆավորիտն է: