Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաքել Միրզոյանը զրո ստացավ

Սպորտ

Հայաստանի ծանրորդները անհաջող սկսեցին ելույթները Լոնդոնի օլիմպիական խաղերում:

Տղամարդկանց մրցումներում 69 կգ քաշային Առաքել Միրզոյանը պոկում վարժությունում ցույց տվեց 5-րդ արդյունքը` 148 կգ, սակայն հրում վարժությունում ձախողեց բոլոր երեք մոտեցումները` անգամ չփորձելով ծանրաձողը բարձրացնել կրծքին: Մեր ծանրորդը 0 ստացավ եւ տեղ չզբաղեցրեց: