Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մրցասպարեզ դուրս կգան երկու մասնակից

Սպորտ
ba86276fa3613a7350582ffe513de0a0

30-րդ ամառային օլիմպիական խաղերի 4-րդ օրը Հայաստանից մրցասպարեզ կմտնեն երկու մարզիկ:

Առավոտյան մեր լողորդ Միքայել Քոլոյանը կմասնակցի 100 մ ազատ լողաոճի որակավորման փուլին: Կիսաեզրափակիչ մտնելու համար հարկավոր է տեղ զբաղեցնել 1-16-րդ հորիզոնականներում:

Երեկոյան օլիմպիական մեդալի համար պայքարի կբռնվի ծանրորդ Առաքել Միրզոյանը: Նա հանդես կգա 69 կգ քաշային կարգում: Ըստ նախնական տվյալների՝ Առաքել Միրզոյանը մրցաշարի թիվ մեկ ֆավորիտն է համարվում (երկամարտում` 345 կգ): Նրա գլխավոր մրցակիցներն են ադրբեջանցի Աղվան Բայրամովը, ռումինացի Ռազվան Մարտինը, ալբանացի Բրիկեն Կալջան եւ հարավկորեացի Ժին Գիկ Վոնը: