A
A
«Արարատ» - «Շիրակ» հանդիպումը տեղափոխվեց
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 16-րդ տուրի «Արարատ» - «Շիրակ» հանդիպումը տեղափոխվել է եւ կկայանա ոչ թե հուլիսի 28-ին, այլ մեկ օր անց: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Պատճառն այն է, որ հուլիսի 26-ին «Շիրակը» Գյումրիում հանդիպում է անցկացնելու Եվրոպայի լիգայի խաղարկության շրջանակում, ուստի շիրակցիները քիչ ժամանակ ունեն պատրաստվելու հաջորդ խաղին (ըստ կանոնակարգի այն պետք է լինի 3 օր):
Հուլիսի 26-ին պաշտոնական խաղ ունի նաեւ Կապանի «Գանձասարը», որը Երեւանում ընդունելու է շվեյցարական «Սերվետին», սակայն «Ուլիսի» հետ առաջնության խաղը նախատեսված է հուլիսի 29-ին, ուստի այդ խաղը հետաձգելու կարիք չկա: