A
A
Սերգեյ Մովսեսյանը առաջինն է Շվեյցարիայում
Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Մովսեսյանը հաղթեց Շվեյցարիայի արագ շախմատի բաց առաջնությունում:
Մեր գրոսմայստերը անցկացրած 9 պարտիաներում տարավ 6 հաղթանակ, երեք խաղ ավարտեց ոչ-ոքի եւ վաստակեց 7,5 միավոր: Արծաթե մեդալին տիրեց մեր մյուս ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանը, որը նույնպես 7,5 միավոր հավաքեց (7 հաղթանակ, 1` ոչ-ոքի, 1` պարտություն), սակայն լրացուցիչ ցուցանիշներով գրավեց 2-րդ տեղը:
Շվեյցարիայի չեմպիոնի կոչումը նվաճեց այդ երկրի շախմատիստներից լավագույն արդյունք ցույց տված Վադիմ Միլովը (7 միավոր):
Հրանտ Մելքումյանը մասնակցեց նաեւ Ֆիշերի շախմատի նմանատիպ առաջնությունում: Նա 7 հնարավորից վաստակեց 5 միավոր եւ զբաղեցրեց մրցանակային 3-րդ տեղը: