Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու ոսկի Եվրոպայից

Սպորտ
01d2f57ba866f8f79069d6d2f44458a0

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի պատանեկան հավաքականը գերազանց հանդես եկավ Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտված Եվրոպայի ըմբշամարտի պատանեկան առաջնությունում:

Վահե Սարգսյանը (42 կգ) եւ Կարեն Ասլանյանը (58 կգ) իրենց քաշային կարգերում հաղթելով բոլոր մրցակիցներին, զբաղեցրին առաջին տեղը եւ արժանացան Եվրոպայի չեմպիոնի կոչմանը:

Պատանի ըմբիշներ Գեղամ Թորգոմյանը (50 կգ) եւ Արմեն Հակոբյանը (69 կգ) հասան եզրափակիչ, սակայն վերջին մենամարտում անհաջող հանդես եկան եւ գրավեցին երկրորդ տեղը:

Տարոն Դումոյանը (54 կգ) եւ Տիգրան Աբրահամյանը (63 կգ) չկարողացան հաղթահարել կիսաեզրափակիչ փուլի արգելքը եւ բավարարվեցին բրոնզե մեդալներով:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը Կատովիցեում նվաճել էր 1 ոսկե եւ 3 բրոնզե մեդալ: