A
A
«Շիրակի» մրցակիցը երկրպագուներ է փնտրում
Եվրոպայի լիգայի խաղարկությունում «Շիրակի» մրցակից իսրայելական «Բնեյ Յեհուդան» պատրաստվում է ֆուտբոլասերներ ընդգրկել պատասխան հանդիպմանը:
Ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմի հետ Գյումրի կարող են մեկնել 10 երկրպագու, ընդ որում 50 տոկոս զեղչ գներով: Ուղեւորության մեկ տոմսն արժե 650 եվրո:
«Բնեյ Յեհուդան» Հայաստան կժամանի առաջիկա չորեքշաբթի օրը, հատուկ վարձված ինքնաթիռով: Հանդիպման ավարտից հետո հյուրերը անմիջապես կմեկնեն Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան եւ կթռնեն Թել Ավիվ: