Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարիա Գեւորգյանը լավագույնն է Եվրոպայում

Սպորտ
b42f2a5e525aac4d8f1d9edbfde923d9

Հայաստանի 18-ամյա շախմատիստուհի Մարիա Գեւորգյանը հաղթող է ճանաչվել Եվրոպայի արագ շախմատի առաջնությունում, որը անցկացվեց Բոսնիայի եւ Հերցեգովինայի Բանյա Վրուչիցա քաղաքում:

Վեց տուրից բաղկացած մրցաշարում մեր ներկայացուցիչը վաստակեց 5,5 միավոր եւ վստահ գրավեց առաջին տեղը:

Մարիա Գեւորգյանը միաժամանակ դարձավ Եվրոպայի բացարձակ չեմպիոնուհի` հաղթելով նաեւ սուպերմրցաշարում: Եզրափակիչում նա 2:1 հաշվով պարտության մատնեց Հունգարիայի ներկայացուցիչ, 12-ամյա Աննամարիա Մարյանովիչին:

Եվրոպայի կայծակնային շախմատի առաջնությունում Մարիա Գեւորգյանը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ զբաղեցրեց 2-րդ տեղը: Չեմպիոնի կոչումը նվաճեց ռուսաստանցի Յանա Հաֆիզովան: