A
A
Լիլիթ Մկրտչյանի հաղթեց
Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը առաջին հաղթանակը տարավ Ջերմուկում տեղի ունեցող ՖԻԴԵ-ի կանանց Մեծ մրցանակի մրցաշարում:
Այսօր կայացած 4-րդ տուրում մեր շախմատիստուհին սպիտակներով պարտության մատնեց ռուսաստանցի Եկատերինա Կովալեւսկայային: Լիլիթ Մկրտչյանը վաստակեց 1,5 միավոր եւ լքեց նախավերջին 11-րդ հորիզոնականը:
Մեր երկրորդ մասնակից Էլինա Դանիելյանը սեւերով մրցեց վրացուհի Նինո Խուրցիձեի հետ: Հետաքրքիր պայքարում անցած պարտիան 60-րդ քայլին ավարտվեց ոչ-ոքի:
Էլինա Դանիելյանը վաստակեց 2 միավոր եւ միացավ մրցաշարի առաջատար Յու Վենյունին հետապնդող շախմատիստուհիներին: