Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատային ցուցահանդես Երեւանում (տեսանյութ)

Սպորտ
5bddd5cecaee1bbd193d10d8b4cf82ac

Այսօր շախմատի միջազգային օրն է: Նման որոշում կայացվել է հեռավոր 1966 թվականին: Օրվա ընտրությունը պատահական չէ, քանի որ 1924 թվականի հուլիսի 20-ին հիմնադրվել է շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն:

Հայաստանում շախմատի օրը նշեց ոչ թե շախմատի հանրապետական ֆեդերացիան, այլ «Հայ-արտ» մշակութային կենտրոնը: Վերջինս «Շախմատային Հայաստան» անվան տակ Երեւանում կազմակերպում է շախմատային թեմային նվիրված կտավների ցուցադրում:

Ցուցահանդեսը կտեւի մինչեւ հուլիսի 28-ը, երբ Ջերմուկում կավարտվի ՖԻԴԵ-ի կանանց Մեծ մրցանակի 5-րդ փուլը: