A
A
«Գանձասարը» նույնպես պարտվեց
Կապանի «Գանձասարը» նույնպես պարտվեց Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում:
Մեր թիմը Ժնեւում զիջեց շվեյցարական «Սերվետին»` 0:2: Առաջին խաղակեսում դարպասները մնացին անառիկ, իսկ ահա երկրորդի սկզբում եւ միջնամասում դաշտի տերերը երկու անգամ գրավեցին «Գանձասարի» դարպասը եւ երկու գոլի ամրություն ստացան պատասխան հանդիպումից առաջ, որը կկայանա մեկ շաբաթ անց, Երեւանում: