A
A
«Շիրակը» պարտվեց
Գյումրիի «Շիրակը» Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց իսրայելական «Բնեյ Յեհուդային»:
Դաշտի տերերը գոլերը խփեցին վերջին 10 րոպեում, երբ թիմերը մնացել էին 10-ական հոգով: Խաղի 45-րդ րոպեին հեռացվեց «Բնեյ Յեհուդայի» խաղացողը, իսկ 75-ին «Շիրակի» հարձակվող Անդրանիկ Բարիկյանը:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 26-ին, Գյումրիում: