Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ  հաղթանակ, մեկ պարտություն

Սպորտ
9f461bc600261e50ca48897c80432148

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը առաջին հաղթանակը տարավ Ջերմուկում տեղի ունեցող կանանց շախմատի ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի մրցաշարում:

3-րդ տուրի պարտիայում մեր շախմատիստուհին սպիտակներով առավելության հասավ մրցաշարիառաջատարներից մեկի` հնդկուհի Հումփի Կոներուի նկատմամբ:

Մեր երկրորդ մասնակից Լիլիթ Մկրտչյանը կրկին անհաջողության մատնվեց` սեւերով զիջելով չինուհիՌուան Լուֆեյին:

Երեք տուրից հետո Էլինա Դանիելյանը վաստակել է 1,5 միավոր եւ զբաղեցնում է 7-րդ տեղը, իսկ Լիլիթ Մկրտչյանը 0,5 միավորով ընթանում է նախավերջին 11-րդ հորիզոնականում: Աղյուսակը գլխավորում են չինուհիներ Ռուան Լուֆեյին եւ Յու Վենյունը, որոնք իրենց ակտիվում ունեն 2,5-ական միավոր:

Հուլիսի 20-ին կայանալիք 4-րդ տուրում Էլինա Դանիելյանը կմրցի վրացուհի Նինո Խուրցիձեի հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանի մրցակիցը կլինի Եկատերինա Կովալեւսկայան: