A
A
Չեն հավատում հայկական թիմերին
Գյումրիի «Շիրակը» եւ Կապանի «Գանձասարը» այսօր առաջին հանդիպումները կանցկացնեն Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլում:
Գյումրեցիները Թել Ավիվում ուժերը կչափեն իսրայելական «Բնեյ Յեհուդայի» հետ: Բուքմեյքերային գրասենյակները այս խաղում ֆավորիտ են համարում դաշտի տերերին, որոնց հաղթանակը գնահատում են 1,41 գործակից: Ըստ դրանց «Շիրակի» հնարավորությունները հավասար է 8,40 գործակից:
«Գանձասարը» Ժնեւում կհանդիպի Շվեյցարիայի անցած առաջնության 4-րդ թիմի` «Սերվետի» հետ: Այս խաղի բացահայտ ֆավորիտը ընդունող թիմն է` 1,25 գործակից «Գանձասարի» 12,00-ի դիմաց:
Հիշեցնենք, որ որակավորման առաջին փուլում «Շիրակը» երկու խաղերի արդյունքով հաղթեց Չեռնոգորիայի «Ռուդարին» (1:0, 1:1), իսկ «Գանձասարը»` Ֆարերների «ԵԲ/Ստրեյմուրին» (1:3, 2:0):