A
A
Արման Խաչատրյանը` Եվրոպայի չեմպիոն
Հայաստանի պատանի ըմբիշ Արման Խաչատրյանը հաղթող է ճանաչվել Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացվող Եվրոպայի պատանեկան առաջնությունում:
Ազատ ոճայինների մրցումներում 54 կգ քաշային մեր մարզիկը, հաղթելով բոլոր մրցակիցներին, զբաղեցրել է առաջին տեղը:
Հայաստանի ըմբիշներ Մխիթար Գրիգորյանը (42 կգ քաշային կարգ), Հմայակ Աղաջանյանը (46 կգ) եւ Ռազմիկ Պողոսյանը (76 կգ) հասան մինչեւ կիսաեզրափակիչ, սակայն չկարողացան հաղթահարել այդ արգելքը եւ արժանացան բրոնզե մեդալների:
Մեր մյուս մասնակիցները անհաջող հանդես եկան եւ ժամանակից շուտ ավարտեցին ելույթները: