Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան - Չինաստան` 0:2

Սպորտ
c1620ec8e2b4f3e027a47686a45c8ef3

Ջերմուկում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց շախմատի Մեծ մրցանակի 2-րդ տուրում մեր շախմատիստուհիները մրցեցին Չինաստանի ներկայացուցիչների հետ:

Էլինա Դանիելյանը սեւ խաղաքարերով պարտվեց Ժու Վենժունին, իսկ Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով զիջեց աշխարհի չեմպիոնուհի Հու Յիֆանին:

Երկու տուրից հետո աղյուսակը 2-ական միավորով գլխավորում են Ժու Վենժուն եւ հնդկուհի Հումփի Կոներուն: Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը վաստակել են 0,5 միավոր եւ միասին բաժանում են 8-9-րդ տեղերը:

Վաղը կկայանան 3-րդ տուրի պարտիաները: Էլինա Դանիելյանը կհանդիպի Հումփի Կոներուի հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանի մրցակիցը կլինի չինուհի Ռուան Լուֆեյը, որը 1,5 միավոր է վաստակել: