Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» մեկնեց Ավետյաց երկիր

Սպորտ
9ca1325e939da06194cf20e67f4ca640

Գյումրիի «Շիրակը» այսօր տեղի օդանավակայանից ուղիղ չվերթով մեկնեց Թել Ավիվ: Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մեր թիմը Իսրայելի մայրաքաղաք է մեկնել իր մարտական կազմով.

Դարպասապահներ՝ Արթուր Հարությունյան, Նորայր Աբրահամյան:
Պաշտպաններ՝ Հովհաննես Գրիգորյան, Հրայր Մկոյան, Դիդիե Բորիս, Գեւորգ Հովհաննիսյան, Աղվան Դավոյան, Ռաֆայել Պալտաջյան:
Կիսապաշտպաններ՝ Արմեն Տիգրանյան, Դավիթ Հակոբյան, Կարեն Մուրադյան, Դամ Դիոպ, Լի Լամին Յորո, Արա Մկրտչյան, Տիգրան Դավթյան:

Հարձակվողներ՝ Ֆոֆանա Բեկո, Անդրանիկ Բարիկյան, Մկրտիչ Նալբանդյան:

Հուլիսի 19-ին «Շիրակը» Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի շրջանակում կհանդիպի «Բնեյ Յեհուդայի» հետ, որը առաջին փուլում ազատված էր խաղերից:

Իսրայելացիները մարզումներն անցկացնում են «Ռամաթ Գան» մարզադաշտում, որտեղ տեղի է ունենալու հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, պարապմունքներից մեկի ժամանակ վնասվածք է ստացել թիմի նորեկ, անգլիացի պաշտպան Դեն Մուրեյը: Հանդիպմանը չի կարող մասնակցել նաեւ հարձակվող Շլոմի Ավիսիդրիսը, որը դեռ չի վերականգնվել վնասվածքից:

Նոր մրցաշրջանից առաջ «Բնեյ Յեհուդան» ընդամենը երկու ձեռքբերում է կատարել. դարպասապահ Ռան Կադոխը տեղափոխվել է Հայֆայի «Հապոելից», իսկ պաշտպան Նիր Նախումը Նաթանյա քաղաքի «Մաքաբիից»: