A
A
«Ameria Cup»-ը կուղեւորվի Ուկրաինա
Երեւանի «Օրանժ» թենիսի ակումբում ավարտվեց թենիսի «Ameria Cup» միջազգային մրցաշարը:
Մենախաղերում հաղթեց ուկրաինացի Ալեքսանդր Նեդովեսովը, որը եզրափակիչում կամային հաղթանակ տարավ ռուսաստանցի Ստանիսլավ Վովկի նկատմամբ` 4:6, 6:4, 7:5:
Զուգախաղերի եզրափակիչում Անդրեյ Ցիմուկ (Ռումինիա) - Ալեքսանդր Նեդովեսով երկյակը 6:4, 6:2 հաշվով հաղթեց Պատրիկ Էլիսա (Գերմանիա) - Վլադիսլավ Մանաֆով (Ուկրաինա) զույգին: