Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գաբրիել Սարգսյանը զբաղեցրեց առաջին տեղը

Սպորտ
70f2c02403d8440d8945b9178ca0d561

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը հաղթող ճանաչվեց հունական Ռեթիմնո քաղաքում կայացած միջազգային մրցաշարում:

Վերջին` 9-րդ տուրում, մեր շախմատիստը գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց իսպանացի Իվան Լոպես Սալգադոյի հետ: Գաբրիել Սարգսյանը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր (6 հաղթանակ, 3 ոչ-ոքի) եւ միանձնյա գրավեց առաջին տեղը։

Նրան հետապնդող Յուրի Կրիվոռուչկոն (Ուկրաինա) ու Անդրեյ Ռիչագովը (Ռուսաստան) իրար հետ խաղաղ դաշն կնքեցին եւ ետ մնացին։