Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց

Սպորտ
78d7e7918ff67560adc80d3b9b9c1796

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը շարունակում է գլխավորել հունական Ռետինմո քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարի աղյուսակը:

Նախավերջին 8-րդ տուրում մեր շախմատիստը սեւերով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Սերգեյ Վոլկովի հետ: Գաբրիել Սարգսյանը վաստակեց 7 միավոր եւ պահպանեց առաջին տեղը:

Նրան հաջորդում են ուկրաինացի Յուրի Կրիվորուչկոն եւ ռուսաստանցի Անդրեյ Ռիչագովը, որոնք առաջատարից ետ են մնում կես միավորով: