Արսեն Արծրունին կմնա բանտում (տեսանյութ)
Դրոյի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու դատավճիռը մնաց նույնը։ Այն հրապարակեց Էրեբունի եւ Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ընթացող արտագնա նիստում։ Չնայած նիստը դռնբաց էր, սակայն հարազատներին թույլ չտվեցին ներկա գտնվել։ Նրանք վերեւ բարձրացան նիստից հետո՝ աղմուկ բարձրացնելուց հետո։
2011 թվականի մայիսին «Քրեական օրենսգրքում» կատարված փոփոխությունից հետո հանվել է հոդվածի այն կետը, որով 1996 թ-ին Արսեն Արծրունին դատապարտվել էր, ուստի գործողությունները վերաորակավորելու անհրաժեշտություն էր առաջացել:
Հիշեցնենք, որ Արսեն Արծրունու պաշտպան Նարինե Ռշտունին գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 23.05.2011 թ. փոփոխության հետեւանքով 104 հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը վերցնելուց հետո Արսեն Արծրունու գործողությունները պետք է որակվեն 38-104 հոդվածի 1-ին մասով 2 առանձին դրվագներով, հատկապես մահապատիժը պետք է փոփոխվի 12 տարի ազատազրկման, ուստի պետք է ազատ արձակվի։