Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի են մրցավարների անունները

Սպորտ
d002b6a423e30b3c5ec31a4ff00bff90

ՈՒԵՖԱ-ն այսօր հրապարակել է Եվրոպայի լիգայի 2012-13 թթ խաղարկության որակավորման 1-ին փուլի հանդիպումները սպասարկող մրցավարների անունները:

Հուլիսի 5-ին Երեւանում նախատեսված «Փյունիկ» - «Զետա» (Չեռնոգորիա) խաղը կվարի ավստրիացի Մարկուս Համետերը: 32-ամյա մրցավարը այս հանդիպումով կնշի իր նորամուտը եվրոգավաթներում:

Պատասխան խաղը, որը կկայանա հուլիսի 12-ին, վստահվել է ղազախստանցի Ալեքսանդր Գաուզերին, որը նույնպես առաջին հանդիպումը կսպասարկի Եվրոպայի լիգայում:

Վերջինիս հայրենակից, 44-ամյա Պավել Սալիյը նշանակվել է «Գանձասար» - «Ստրեյմուր» (Ֆարերներ) հանդիպման գլխավոր մրցավար: Իսկ ահա թիմերի առաջին խաղը կսպասարկի 20-ամյա անդորացի Իգնասի Ռոսադոսը: Ի դեպ, «Ստրեյմուր» - «Գանձասար» մցավեճը տեղի կունենա Ֆարերների գլխավոր քաղաքում` Թոսրհավենում:

 

«Ռուդար» - «Շիրակ» եւ «Շիրակ» - «Ռուդար» հանդիպումները կսպասարկեն համապատասխանաբար ֆին Յարի Յարվինենը եւ լիտվացի Ներիուս Դունաուսկասը: Երկու խաղավարներն էլ այս տարի են դարձել ՖԻՖԱ-ի մրցավար: