A
A
Դավիթ Նալանդյանը կմասնակցի օլիմպիական խաղերին
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալանդյանը կմասնակցի 2012 թ օլիմպիական խաղերին:
Ինչպես տեղեկացնում է Արգենտինայի թենիսի ֆեդերացիան, Դավիթ Նալբանդյանը Լոնդոնում հանդես կգա մենախաղերում և զուգախաղերում: Վերջինիս հանդիպումներին նրա խաղընկերը կլինի էդուարդո Շվանկը:
Հուլիսի 27-ին մեկնարկելիք օլիմպիական խաղերում Արգենտինան ընդհանուր առմամբ կգործուղի 5 թենիսիստ եւ 2 թենիսիստուհի: