Իսպանիան նոր ռեկորդ սահմանեց
Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը Եվրոպայի առաջնության նոր ռեկորդ սահմանեց:
Երեկ կայացած Եվրո-2012-ի կիսաեզրափակիչ առաջին խաղում իսպանացիները հաղթելով Պորտուգալիային (0:0, 11 մ` 4:2), առանց պարտությունների խաղերի թիվը հասցրին 11-ի (6-ը 2008 թ., 5-ը` 2012-ին):
Նախկին ռեկորդը պատկանում էր ԳՖՀ-ի (1972, 76, 80, 84 թ.), Հոլանդիայի (1988, 92, 96) և Իտալիայի (1968, 80, 88) հավաքականներին, որոնք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլերում պարտություն չէին կրել 10 անընդմեջ խաղերում:
Նշենք, որ Իսպանիայի ընտրանին 4-րդ անգամ հանդես կգա Եվրոպայի առաջնության եզրափակիչում: Այդ ցուցանիշով իսպանացիները հավասարվեցին նախկին ԽՍՀՄ-ի թիմին` 1960, 1964, 1972, 1988 թթ., սակայն երկուսով զիջում են Գերմանիայի (նախկինում` ԳՖՀ) ընտրանուն` 1972, 1976, 1980, 1992, 1996, 2008 թթ.: