Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեմպիոնը մտադիր է վերջ դնել տխուր ավանդույթին

Սպորտ
9a0acf74e06b4c29b6dfd96065843ba1

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության պատմության ընթացքում ոչ մի հավաքականի առայժմ չի հաջողվել պաշտպանել տիտղոսը:

2008 թ. չեմպիոն Իսպանիայի հավաքականը լրջորեն մտադիր է վերջ դնել այդ տխուր ավանդույթին: Դրա համար «կարմիր հողմերի» թիմին հարկավոր է հաղթահարել «Եվրո-2012»-ի վերջին երկու արգելքները, սակայն մրցակիցները բավականին ուժեղ են եւ նույնպես լուրջ նպատակներ ունեն:

Իսպանացի ֆուտբոլիստների առաջին մրցակիցը Պորտուգալիայի թիմն է, որը այսօր Դոնեցկում կայանալիք կիսաեզրափակիչ խաղում կձգտի ընդհատել «կարմիրների» հաղթարշավը:

Պորտուգալացի ֆուտբոլասերները մեծ հույսեր են կապում թիմի լիդեր եւ ավագ Ռոնալդուի հետ, որի խփած գոլերը հաղթանակներ բերեցին այդ երկրի հավաքականին վերջին երկու խաղերում:

Իսկ ահա իսպանացիները վստահ քայլերով մոտենում են իրենց երկրորդ չեմպիոնական կոչմանը` մրցակիցներին առաջին հերթին գերազանցելով գնդակին տիրելու վարպետությամբ (միջինը 61 տոկոս):

Բուքմեյքերները հավատում են հենց Իսպանիայի հավաքականի հաղթանակին` 1,91 գործակից` պորտուգալացիների 4,50-ի դիմաց:

Հավելենք, որ 8 տարի առաջ երկու երկրների հավաքականները հանդիպել են Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում: Եվրո-2004-ում հաղթանակ են տարել պորտուգալացիները, սակայն եզրափակիչում նրանք պարտվել են հույներին:

Թե ինչպիսի ավարտ կունենա հերթական պիրենեյան հակամարտությունը, պարզ կդառնա այսօր կեսգիշերից հետո: