Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Գրաֆը երեք նպատակ ունի (տեսանյութ)

Սպորտ
fe07cba54c6bb090422dfaacda963a11

Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Դավիթ Գրաֆը (իսկական անունը` Վահագն Սահակյան) երեք նպատակ է դրել իր առջեւ:

«Առաջին նպատակս է դառնալ աշխարհի չեմպիոն, երկրորդ` ընդհանրապես պարտություն չկրել, եւ երրորդ` ճիշտ պահին հրաժեշտ տալ պրոֆեսիոնալ ռինգին» - այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսին հայտարարեց 22-ամյա բռնցքամարտիկը:

Նշենք, որ Դավիթ Գրաֆը հանդես է գալիս առաջին ծանր քաշային կարգում (մինչեւ 91 կգ): Նա հաղթել է իր անցկացրած բոլոր 7 մրցամարտերում, այդ թվում 6-ը` նոկաուտով:

Հայազգի բռնցքամարտիկը, ինչպես եւ մեր շատ հայրենակիցները, հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո:

«Գերմանիայում շատ զարգացած է պրոֆեսիոնալ բռնցքամարտը, այդ իսկ պատճառով շատերն են ցանկանում հանդես գալ այդ երկրում: Գերմանիայում բավական մեծ է հայկական համայնքը, իսկ հայերը սիրում են բռնցքամարտը: Զարմանալի չէ, որ հենց Գերմանիայում են շատ հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները»:

Դավիթ Գրաֆն առայժմ մտադիր չէ մրցամարտ կազմակերպել Երեւանում. «Երեւանում մարտ անցկացնելը բարդ հարց է: Դա պայմանագրային խնդիր է, որի հետ ես կապ չունեմ: Կարծում եմ կգա այն օրը, երբ կլուծվի այդ հարցը»:

Ինչպես խոստովանեց Դավիթ Գրաֆը, ամեն տարի ամռանը ինքը պարտադիր այցելում է Հայաստան. «Ես այստեղ նախ հանգստանում եմ, հանդիպում հարազատներիս ու ընկերներիս հետ, այնուհետեւ սկսում եմ անհատական ծրագրով մարզվել Ծաղկաձորում: Այս տարի կմնան մինչեւ հուլիսի 31-ը, ապա կմեկնեմ Էրֆուրտ, որտեղ կսկսեմ պատրաստվել հաջորդ մրցամարտին»: