Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պորտուգալիան դեմ է թուրք մրցավարին

Սպորտ
e198178b0373ae9c501d1bb9d461be16

Եվրո-2012-ի կիսաեզրափակիչ փուլ մտած Պորտուգալիան դժգոհ է ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիից:

Այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիային զայրացրել է այն փաստը, որ առաջիկա հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել թուրք Ջունեյդ Չաքըրը:

«Առաջնությանը չմասնակցող երկրներից ավելի լավ թեկնածուներ կային: Նրանք իրենց կարգով ավելի բարձր են, քան թուրք մրցավարը» - հայտարարել է Պորտուգալիայի ՖՖ-ի ներկայացուցիչը:

«Իսպանիայի հավաքականում ամենավտանգավորը ... Միշել Պլատինին է» - հեգնանքով գրել է պորտուգալական թերթերից մեկը:

Ի դեպ, ՈՒԵՖԱ-ի նախագահը իր բազմաթիվ հարցազրույցներում նշել է, որ Եվրո-2012-ի եզրափակիչում հավանաբար կհանդիպեն Իսպանիայի եւ Գերմանիայի հավաքականները:

Նշենք, որ Եվրոպայի առաջնության Պորտուգալիա - Իսպանիա կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը տեղի կունենա հունիսի 27-ին`Դոնեցկում: