Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իտալիան դժգոհ է ՈՒԵՖԱ-ից

Սպորտ
307057f3344e42e3564f804f54ba60be

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին քննադատել է ՈւԵՖԱ-ին` Եվրո-2012-ի խաղացանկի համար:

«ՈՒԵՖԱ-ն պետք է վերանայի Եվրոպայի հաջորդ առաջնության մրցակարգը, հակառակ դեպքում կտուժի մրցաշարի խաղամակարդակը»:

Իտալացի մասնագետին զայրացրել է այն փաստը, որ Գերմանիայի հետ կիսաեզրափակիչ խաղից առաջ մրցակիցը ավելի շատ ժամանակ է ունեցել պատրաստվելու եւ ուժերը վերականգնելու համար, քան իր թիմը:

Բանն այն է, որ գերմանացիները քառորդ եզրափակիչ խաղն անցկացրել են հունիսի 22-ին, իսկ իտալացիները` հունիսի 24-ին: Կիսաեզրափակիչ խաղը նախատեսված է հունիսի 27-ին

Ի դեպ, անհավասար վիճակում է գտնվում նաեւ Իսպանիայի հավաքականը, որը Պորտուգալիայի ընտրանու համեմատ նույնպես քիչ է հանգստացել, սակայն թիմի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն ընդհանրապես չի անդրադարձել այդ հարցին: