A
A
«Ուլիսը» կմրցի «Շերիֆի» հետ
ՈՒԵՖԱ-ի նստավայրում այսօր տեղի ունեցավ չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի գալիք մրցաշարերի վիճականությունը:
Հայաստանի 2011թ. չեմպիոն Երեւանի «Ուլիսն» որակավորման առաջին փուլում կմրցի Մոլդովայի այս տարվա չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆի» հետ:
Եվրոպայի լիգայում մասնակցող Երեւանի «Փյունիկը» եւ Գյումրիի «Շիրակը» կմրցեն Չեռնոգորիայի թիմերի` համապատասխանաբար «Ռուդարի» եւ «Զետայի» հետ:
Իսկ ահա Կապանի «Գանձասարի» մրցակիցն է «Ստրեյմուրը», որը ներկայացնում է Ֆարերյան կղզիները:
Եվրոգավաթների առաջին հանդիպումները տեղի կունենան հուլիսի 5-ին: