Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսպանիան վախենում է Միշել Պլատինիից

Սպորտ
cee1837026740e7aae1394a3e43ff1ed

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ փուլի Իսպանիա - Ֆրանսիա խաղից առաջ իսպանական ԶԼՄ-ներին առաջին հերթին մտահոգում է «Պլատինիի գործոնը»:

Այն, թե ինչ նկատի ունեն լրագրողները, պարզից էլ պարզ է: ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին այդ խաղում, ինքնին, համակրելու է իր հայրենիքի` Ֆրանսիայի հավաքականին:

Իսպանացիներին մտահոգում է նաեւ այն փաստը, որ խաղը սպասարկելու են իտալացի մրցավարները: Բանն այն է, որ Միշել Պլատինին ժամանակից հանդես է եկել Իտալիայում եւ լավ ճանաչում է այդ երկրի ֆուտբոլի ներկայացուցիչներին:

Ֆուտբոլի վիճակագիրները իրենց հերթին են «վախեցնում» իսպանացի երկրպագուներին: Պարզվում է, որ աշխարհի եւ Եվրոպայի առաջությունների եզրափակիչ մրցաշարերում Իսպանիայի հավաքականը Ֆրանսիայի հետ անցկացրած 6 խաղերում դեռեւս հաղթանակ չի տարել:

Ինչ վերաբերում է բուքմեյքերներին, ապա նրանք առաջնորդվում են ներկայիս թվերով եւ փաստերով, որոնք հուշում են այն մասին, որ խաղի ֆավորիտը Իսպանիայի թիմն է:

Մասնավորապես, Եվրոպայի առաջնության շրջանակում իսպանացի ֆուտբոլիստները վերջին անգամ պարտություն են կրել վեց տարի առաջ, 2006 թ հոկտեմբերի 7-ին` Շվեդիայի հետ ընտրական խաղում (0:2): Դրանից հետո նրանք հաղթող են եղել 24 մրցամարտերում, եւ միայն երկուսում են ոչ-ոքի խաղացել:

Բուքմեյքերները Իսպանիայի հաղթանակը գնահատում են 1,8, իսկ Ֆրանսիայինը` 3,3 գործակից:

Խաղը կկայանա այսօր Երեւանի ժամանակով՝ ժամը 22.45-ին։