Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չհաջողված վերջաբան

Սպորտ
c74a3731b9ec09082c711e96d996e70f

Էլինա Դանիելյանը պարտություն կրեց Կազանում կայացած ՖԻԴԵ-ի մեծ մրցանակի 3-րդ փուլի վերջին պարտիայում եւ չկարողացավ մրցանակային տեղ զբաղեցնել:

Մեր ուժեղագույն շախմատիստուհին 11-րդ տուրում մրցեց չինուհի Հու Յիֆանի հետ: Երկարատեւ պայքարից հետո աշխարհի չեմպիոնուհին մատային գրոհ կազմակերպեց եւ 51-րդ քայլին Էլինա Դանիելյանին ստիպեց կանգնեցնել ժամացույցը:

Այդպիսով, մեր շախմատիստուհին երրորդ անընդմեջ պարտությունը կրեց եւ մնաց առաջին 8 պարտիաներում վաստակած 6 միավորով: Արդյունքում, Էլինա Դանիելյանը ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկի հետ բաժանեց 5-6-րդ տեղերը:

Մրցաշարի հաղթող դարձավ հնդկուհի Հումպի Կոներուն, որը վաստակեց 7,5 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ Սլովենիան ներկայացնող Աննա Մուզիչուկից: