Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաեւ քաղաքական խաղ

Սպորտ
3302b329cdeeeb613a5433cda25eada7

Այսօր կայանալիք Եվրոպայի ֆուտբոլի առաջնության քառորդ եզրափակիչ Գերմանիա - Հունաստան հանդիպումը ունի ոչ միայն մարզական, այլեւ քաղաքական նշանակություն: Այդպես է կարծում Le HuffPost ֆրանսիական թերթը:

Ներկայումս երկու երկրների միջեւ լուրջ տարաձայնություններ կան` կապված Աթենքում տիրող տնտեսական եւ քաղաքական ճգնաժամի հետ: Գերմանիան Հունաստանին համարում է Եվրոգոտու ամենաանհաջողակ պետությունը, եւ անգամ առաջարկում է հեռացնել այդ երկրին Եվրոմիության կազմից: Հույները երկրում ծագած ճգնաժամի համար մեղադրում են հենց Եվրոմիությանը: Բնականաբար, Հունաստանում բոլորը ցանկանում են, որ իրենց հավաքականը հաղթի Գերմանայի ընտրանուն եւ այդ եղանակով պատժի Բեռլինին` իր ինքնահավանության համար:

Le HuffPost-ը այսօրվա խաղի կապակցությամբ հիշել է եւս մի քանի հանդիպումներ, որոնք բացի մարզականից, ունեցել են նաեւ քաղաքական նշանակություն:

Մասնավորապես, նման խաղերի թվին են դասել 2010 թ աշխարհի առաջնության Հայաստան - Թուրքիա եւ Թուրքիա - Հայաստան ընտրական հանդիպումները, քանի որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները բացակայում են:

Le HuffPost-ի ընտրած մյուս խաղերը.

1969 թ` Սալվադոր - Հոնդուրաս
1974 թ` ԳՖՀ - ԳԴՀ
1986 թ` Արգենտինա - Անգլիա
1998 թ` ԱՄՆ - Իրան
2001 թ` Ֆրանսիա - Ալժիր