Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի մրցակիցը կորուստներ է կրում

Սպորտ
95df89d5acaa8676dd06c4e768871dfc

Ֆուտբոլի 2014 թ աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից Չեխիայի թիմում այլեւս հանդես չեն գա առանցքային հարձակվող Միլան Բարոշը եւ թիմի ավագ Թոմաշ Ռոսիցկին:

Լեհաստանում եւ Ուկրաինայում ընթացող Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականից կրած պարտությունից (0:1) հետո փորձառու երկու ֆուտբոլիստները հայտարարել են, որ ավարտում են ելույթները ազգային թիմում:

Միլան Բարոշը հավաքականում հանդես է եկել 2001 թվականից եւ 92 խաղում խփել է 41 գոլ: Թոմաշ Ռոսիցկին ազգային թիմի մարզաշապիկը առաջին անգամ հագել է 2000 թվականին: Նա մասնակցել է 87 խաղի եւ դարձել 20 գոլի հեղինակ: