Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եռիշխանություն Ջերմուկում

Սպորտ
e20982d86bb12e1aaa797eaf65ed53a5

Ջերմուկում շարունակվում է շախմատի Կարեն Ասրյանի անվան հուշամրցաշարը:

Արդեն կայացած չորս տուրից հետո 3,5-ական միավորով 1-3-րդ տեղերը բաժանում են գրոսմայստերներ Տիգրան Քոթանջյանը, Հրայր Սիմոնյանը (երկուսն էլ Հայաստան) եւ Դավիթ Հարությունյանը (Վրաստան): Առաջատար եռյակից կես միավոր քիչ ունեն 9 մասնակից, որոնցից 6-ը Հայաստանից են:

Կին շախմատիստներից առավել հաջող հանդես է գալիս Իսպանիան ներկայացնող վրացուհի Անա Մատնաձեն, որը իր ակտիվում ունի 3 միավոր: Մեր Լիլիթ Մկրտչյանը նրանից ետ է մնում կես միավորով:

Այսօր նախատեսված 5-րդ տուրում Տիգրան Քոթանջյանը կմրցի Դավիթ Հարությունյանի հետ, իսկ Հրայր Սիմոնյանի մրցակիցը կլինի մեր գրոսմասյտեր Հրանտ Մելքումյանը: Անա Մատնաձեն ուժերը կչափի Սամվել Տեր-Սահակյանի հետ: