Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կհանդիպեն Հայաստանի եւ Ռուսաստանի վետերանները

Սպորտ
c357bbbf6f1191990407369c2bd742b3

Այսօր Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա ընկերական հանդիպում Հայաստանի եւ Ռուսաստանի վետերանների միջեւ:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այդ խաղը նվիրված է հայկական ֆուտբոլի երախտավոր, «Արարատ-73»-ի լեգենդար հարձակվող Էդուարդ Մարգարովի ծննդյան 70-ամյակին:

Հայաստանի վետերանների կազմում հանդես կգան Ալյոշա Աբրահամյանը, Հովհաննես Զանազանյանը, Նորիկ Մեսրոպյանը, Արկադի Անդրիասյանը, Սերգեյ Պողոսյանը, Նիկոլայ Ղազարյանը, Սարգիս Հովհաննիսյանը, Ռաֆայել Գալստյանը, Բաբկեն Մելիքյանը, Կարեն Դոխոյանը եւ այլք:

Ռուսաստանի վետերանների թիմում ընդգրկվել են անցյալում հայտնի ֆուտոբլիստներ Ֆյոդոր Չերենկովը, Սերգեյ Կիրյակովը, Ալեքսանդր Միրզոյանը, Դմիտրի Կուզնեցովը, Վալերի Շմարովը, Ալբերտ Սարգսյանը, Բորիս Պոզդնյակովը եւ ուրիշներ:

Հանդիպումը կվարեն ճանաչված հաղորդավարներ Համլետ Ղուշչյանը եւ Գեորգի Չերդանցեւը:

Խաղը կսկսի ժամը 17:00-ին: Մուտքն ազատ է: