A
A
Լեհաստանում ֆուտբոլասեր է կորել
Լեհաստանի Բիդգոշ քաղաքում անհայտ կորել է իռլանդացի մեկ ֆուտբոլասեր:
Քաղաքի ոստիկանության խոսնակ Մոնիկա Ցլեբիշը տեղեկացրել է, որ անցած կիրակի Իռլանդիայի քաղաքացի, 21-ամյա Ջեյմս Նոլանը, չի վերադարձել հյուրանոց:
Վերջինիս ընկերները դիմել են ոստիկանությանը` հայտնելով, որ ֆան -գոտում գիշերային խաղը դիտելուց հետո նա գնացել է տեղի գիշերային բարերից մեկը, սակայն առավոտյան չի վերադարձել հյուրանոց եւ չի պատասխանել զանգերին:
Լեհաստանի ոստիկանությունն արդեն հետախուզում է հայտարարել եւ տարածել է երկրպագուի լուսանկարները:
Հիշեցնենք, որ այս օրերին Լեհաստանում եւ Ուկրաինայում շարունակվում է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: