A
A
Չորս առաջատար
Ջերմուկում մեկնարկած շախմատի Կարեն Ասրյանի հուշամրցաշարում երկու տուրից հետո 2-ական միավոր են վաստակել մեր շախմատիստներ Դավիթ Գ, Պետրոսյանը, Սուրեն Պողոսյանը, Դավիթ Շահինյանը եւ վրացի Դավիթ Լոմսաձեն:
19 շախմատիստ ունեն 1,5-ական միավոր, այդ թվում գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը, որը կին մասնակիցների մեջ առաջին տեղում է:
Առայժմ հաղթանակ չեն կարողանում տանել մեր փորձառու գրոսմայստերներ Արտաշես Մինասյանը եւ Զավեն Անդրիասյանը, որոնք երկու ոչ-ոքի են արել եւ վաստակել են 1-ական միավոր:
Կարեն Ասրյանի այս տարվա հուշամրցաշարին մասնակցում են 5 երկրների 57 շախմատիստ, այդ թվում 14 գրոսմասյտեր: